ՀՀ տարածքում նոյեմբերի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի մարզի Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ հանրապետությունում նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Գյումրիից դեպի Սպիտակ, Ջաջուռի լեռնանցք, ինչպես նաև Գյումրիից դեպի Աշոցք և Քեթիի լեռնանցք տանող ճանապարհահատվածներում և Արթիկից դեպի Ալագյազ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: