««Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
Ըստ լուրերի̀ նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։
Թերթի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։