ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին' ժամը 11:00-ի դրությամբ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: