«Շատ տեղամասերում տեսնելով իրենց պարտությունը, իշխանությունը գնում է կեղտոտ մեթոդների, հիվանդացնում է հանձնաժողովների ղեկավարներին, լույս են հանգցնում, մի քանի ժամ չեն բացում արկղը, հաշվում են, հետո տեսնում են՝ «ոչ»–ը հաղթում է, խառնում են, հրաժարվում են արձանագրել արդյունքները»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը։

 

Վերջինս ներկայացրեց իրենց ունեցած տվյալները տարբեր տեղամասերից, որտեղ հաղթել է «ոչ»–ը։ Իսկ այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ հաղթել է «այո»–ն, «Ոչ»–ի ճակատը բողոքարկելու է։

 

Զուրաբյանը նշեց, որ «ճակատամարտը դեռ չի վերջացել»։