Աֆղանստանի արևելյան Նանգարհար գավառում մահապարտը բեռնատարով իրեն պայթեցրել է ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ: Ահաբեկիչը մահացել է, 12 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինխուա գործակալությանը:
Տուժածները, որոնց թվում են 5 ոստիկաններ և 7 քաղաքացիական անձինք, տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյունի հետևանքով ոստիկանության շենքը քանդվել է: Իրավապահները շղթայել են դեպքի վայրը: