Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նախ վերջիններիս աշխատանքը գնահատեց համարձակ, օրինապաշտ ու խոսեց հանրաքվեի խախտումներից:
«Ձեր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ժողովրդին ներկայացնել այն խայտառակ իրականությունը, որը կատարվեց երեկ հանրաքվեի ժամանակ. ժողովուրդը հստակորեն «ոչ» է ասել այս իշխանություններին, բայց արդյունքները կեղծվեցին՝ անխնա կերպով կիրառելով ապօրինությունների ամբողջ զինանոցը, որին իշխանությունները տիրապետում են: Մենք այս նստաշրջանի հետագա աշխատանքները բոյկոտում ենք: Շատ դժվար է կատարվածից հետո նույն դահլիճում նստել, շփվել այդ մարդկանց հետ, ովքեր կատարված ոճրագործության համար կրում են պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում