Հայաստանում պետական կառավարման ձևի փոփոխությունը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա նովոստին», լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: «Հայ ժողովուրդը կողմ է քվեարկել կառավաման նոր համակարգին և սահամանադրության փոփոխությանը: Հատկանշական է, որ Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը աջակցություն է ստացել, այդ թվում'ընդդիմության շատ ներկայացուցիչների կողմից, կողմ քվեների տոկոսը շատ մեծ է, իսկ թե ինչպես կդասավորվեն ուժերը կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է նա:
Ռուս պատգամավորը չի բացառել, որ անցումը խորհրդարանական համակարգին կարող է բերել խորհրդարանական վաղաժամ ընտրությունների: «Դա, իհարկե, այդ երկրի ներքին գործն է: Սակայն մի բանում համոզված եմ. սահմանադրական բարեփոխումները և կառավարման նոր ձևը չի փոխի բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելել է նա: