Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր : Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջացառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը: