Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքների վերաբերյալ կադրերը մոնտաժված են եղել:

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ Աբրահամյանի հայտարարությանը.

 

«Անկեղծ ասած՝ չեմ լսել նման հայտարարություն, չեմ էլ կարծում, որ նման հայտարարություն կարող է լինել: Տեսանյութի մոնտաժված լինելու մասին հետևություն կարող է լինել միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքում, իսկ մինչ այդ որևէ մեկը, այդ թվում նաև ես, չենք կարող խոսել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին»,- ասաց Կոստանյանը: