ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Ս յունիքի մարզի Գորիս-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված, 4-րդ կմ), Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: