Այսօր կեսօրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի ավանդական մեծ մամուլի ասուլիսը ռուս և արտասահմանյան լրագրողների համար: Այդ հանդիպումը կանցակցվի արդեն 11-րդ անգամ, որը հսկայական հետաքրքրություն է առաջացրել: Բավական է ասել, որ միջոցառմանը 1390 լրագրող է հավատարմագրված, հայտնում է LifeNews-ը:

 

ՌԴ նախագահի ամենաերկար մամուլի ասուլիսը կայացել է 2008թ., երբ Պուտինը 4 ժամ 40 րոպե պատասխանել է լրագրողների հարցերին: 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս տարի գլխավոր թեմաներն են լինելու սոցիալ-տնտեսական խնդիրներն ու աշխարհում տիրող իրավիճակը: