Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Pestana Hotel Group-ի հետ համատեղ կբացի չորս «CR7» հյուրանոց: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, 70 մլն եվրո արժողությամբ հյուրանոցները կբացվեն Մադրիդում, Լիսաբոնում, Նյու Յորքում և Ֆունշալում:
«Ֆուտբոլն իմ աշխատանքն է, սակայն այդպես միշտ չի լինելու: Ցանկանում եմ ինձ նվիրել նոր նախագծի, իսկ ինձ կօգնեն այդ գործում լավագույն մասնագետները: Երիտասարդ մարդ եմ, ով գտել է իրեն այս կյանքում, պետք է մտածեմ ապագայի, որդուս ու ընտանիքիս մասին»,- հայտարարել է Ռոնալուն: