Մեծ Բրիտանիայի երկու տարեկան արքայազն Ջորջը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի որդին, 2016 թվականի հունվարին մանկապարտեզ Է հաճախելու Նորֆոլքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հաղորդել Է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը: Արքայազն Ջորջը երրորդն Է բրի տանական գահաժառանգման հերթում:
«Մենք մեր մանկապարտեզում անհամբերությամբ ենք սպասում արքայազն Ջորջին, որտեղ նա կարժանանա նույն այն հատուկ վերաբերմունքին, որը ցուցաբերվում Է մեր բոլոր երեխաների նկատմամբ»,-ասված Է մանկապարտեզի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է Քենսինգթոնյան պալատի կողմից:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ապրում են Նորֆոլքի կոմսությունում գտնվող Սանդրինգեմ քաղաքամերձ նստավայրում, ուր նրանք տեղափոխվել Էին մայիսին՝ երկրորդ երեխայի՝ արքայադուստր Շառլոտայի ծնվելուց անմիջապես հետո:
Դեկտեմբերի 18-ին Քենսինգթոնյան պալատը նաեւ թողարկել Է երիտասարդ ընտանիքի հերթական պաշտոնական լուսանկարները, որոնք հոկտեմբերի վերջին արվել են Լոնդոնի Քենսինգթոնյան պալատի մերձակա զբոսայգում: Լուսանկարների հրապարակումը նվիրված Է Սուրբ ծնունդին, որն ընտանիքն առաջին անգամ նշելու Է չորս հոգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: