Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որտեղ քննարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունների ձեռնարկման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անընդունելի են համարում ռուսական կողմի ներկայիս դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, հետևաբար մանրամասնորեն քննարկվել են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն թուրքական կողմից:

 

Քննարկվել է նաև ԵՄ-ին անդամակցելուն, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր: