Դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումն՝ իր անսպասելի հանգուցալուծմամբ, շաբաթվա ամենաքննարկվող թեման դարձավ՝ բերելով բազում ենթադրություններ ու վարկածներ: 

 

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի առանձնատներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, վիրավորներ կան, որոնց պետք է անհապաղ օգնություն ցույց տալ: 

 

Իրավապահներն ու փորձագետներն ուսումնասիրել են տան տարածքը, հանգամանքները պարզելու ուղղությամբ սկսել են ձեռնարկել համապատասխան գործողություններ: Նախնական տվյալներով՝ զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ եղել է նաև մանկահասակ երեխա, հրացանով ու դանակով սպառնալով՝ գումար և թանկարժեք զարդեր պահանջել:  

 

Տան անդամները դիմադրել են, կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ ու վնասվածքներ պատճառել: Դիմադրության ժամանակ դիմակավորը բազմաթիվ կտրած-ծակած վերքեր է ստացել:

 

Զինված հարձակում կատարած տղամարդը, ով ինչպես հետո է պարզվել, Երևան քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված  Գևորգ Սարգսյանն էր, գիտակցության չգալով, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 

 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում