Հիլարի Քլինթոնը միլիարդատեր Դոնալդ Թրամփին ԻԼԻՊ-ի լավագույն հավաքագրողն է անվանել: Նման հայտարարությամբ Քլինթոնը հանդես է եկել Դեմոկրատական կուսակցության դեբատների ընթացքում, հաղորդում է CNN-ը:

 

«Նա ԻԼԻՊ-ի լավագույն հավաքագրողն է դառնում», - ասել է Քլինթոնը:

 

Նման կերպ նա մեկնաբանել է մահմեդականների մուտքը ԱՄՆ սահմանափակելու անհրաժեշտության վերաբերյալ հանրապետականի խոսքերը:

 

Թրամփի մասին բացասական լույսի ներքո են արտահայտվել նաև ԱՄՆ նախագահի այլ թեկնածուներ: