2 օր առաջ իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերության հաղորդմանը «հյուր գնացած»՝ ՕԵԿ նախագահ և «Հայկական վերածնունդի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոսել է ընդդիմությունից, ներկայացրել է, թե ինչպիսին պիտի լինի իրական ընդդիմությունը, նաև քննադատել է այն ընդդիմադիր ուժերին, որոնք ունենալով ընդամենը 50 մարդ՝ հեղափոխություն են ուզում անել կամ իրավիճակ են ուզում փոխել: Անշուշտ, այս քննադատությունը տեղին կլիներ, եթե միայն Արթուր Բաղդասարյանը որպես «ճիշտ» ընդդիմության օրինակ չներկայացներ իրեն ու իր ղեկավարած կառույցները, մասնավորապես, «Հայկական վերածնունդը»՝ հպարտորեն նշելով, որ այն իր մեջ ներառում է մոտ 150 կուսակցություն ու կազմակերպություն:

 

Հիմա, եթե Բաղդասարյանի համար տարօրինակը 50 հոգանոց ընդդիմադիր ուժն էր, ապա իր ղեկավարած միավորման 150 կուսակցություններից ու կազմակերպություններից քանի՞սն են, որ ունեն 50 և ավելի անդամներ: Թերևս, միայն ՕԵԿ-ը: Իսկ մնացա՞ծը, կամ գոնե մնացածի մեծ մասն ունե՞ն արդյոք 50 չէ, այլ գոնե ընդամենը 5-ական անդամ:

 

Կարեն Վարդանյան