Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Armenian Power ավազակախմբի երկու անդամների, որոնք մեղադրվում են զենք, թմրանյութեր և քիմիական նյութեր պահելու համար։ Նրանցից մեկին ազատել են գրավի դիմաց, հայտնում է LA DailyNews-ը:

 

Ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով՝ 25-ամյա Հակոբ և 23-ամյա Բերգ Նահապետյանները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին, իրենց հոր տանը, Նորթ Հոլիվուդում։

 

Նա նշել է, որ խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ զենք և զինամթերք է առգրավվել։

 

Երկու եղբայրներն էլ Armenian Power ավազակախմբի հայտնի անդամներ են։ Նրանց ձերբակալելու համար ոստիկանության հատուկ ստորաբաժանում են կանչել։ Հակոբ Նահապետյանը պայմանական ազատազրկման մեջ է եղել, և նրա համար գրավ չի կիրառվել, իսկ Բերգ Նահապետյանին ազատել են 35 հազար դոլար գրավի դիմաց։