Մարոկկոյի երեք քաղաքացու Կիևի միջազգային օդանավակայանում հանել են Փարիզի չվերթից ակաբեկչական կազմակերպության հետ կապի մասին կատակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնել է Ուկրաինայի սահմանապահ պետական ծառ այության մամուլի կենտրոնը:
«Երեք մարոկկացիների կատակը չվերթի ձգձգման պատճառ է դարձել: Գտնվելով Կիև-Փարիզ օդանավում' երեք ուսանողներ զրույցի ժամանակ ակնարկել են ահաբեկչական կազմակերպության անդամների հետ բարեկամական հարաբերությունների մասին: Սպասարկող անձնակազմն ակնթարթային արագությամբ արձագանքել է ստացված տեղեկատվությանը»,- մանրամասնել են գերատեսչությունում:
Օդանավի անձնակազմը չվերթը հետաձգել է և երիտասարդներին հանձնել իրավապահներին: Իրավիճակի պարզաբանման ժամանակ մարոկկացիները հայտնել են, որ որոշել են կատակել: Այժմ «կատակասերները» ստիպված կլինեն բացատրություններ տալ ոստիկանությունում:
Ամբողջ աշխարհում անվտանգության միջոցառումները խստացվել են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: