Մեծ Բրիտանիայում օրերս մոլեգնած հեղեղումներից երկրի տնտեսության վնասը կարող է կազմել 1,6-ից մինչև 2,2 մլրդ ֆունտ ստեռլինգ (2,37-3,26 մլրդ դոլար): Այդ մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով PricewaterhouseCoopers ընկերության գնահատմանը: Այդ գումարից մոտավորապես 1-1,2 մլրդ ֆունտը կծածկվի ապահովագրական վճարումների հաշվին, նշում են վերլուծաբանները:
Բացի այդ, բրիտանական կառավարությունը խոստացել է 2,3 մլրդ ֆունտ հատկացնել հեղեղումներից պաշտպանվելու համար: Մինչդեռ օդերեւութաբանները հայտնում են «Ֆրենկ» փոթորկի մոտենալու մասին, որը կարող է բարդացնել ընթացիկ իրադրությունը: Երկրի հյուսիսի տարբեր շրջաններում 100-ից ավելի նախազգուշացումներ են գործում հեղեղման սպառնալիքների մասին: BBC Weather-ի կանխատեսումների համաձայն՝ առանձին վայրերում կարող են գրանցվել մինչեւ 120 մմ տեղումներ: Գիշերը քամու պոռթկումների արագությունը հասնում Էր ժամում 130 կիլոմետրի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: