Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Տերյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 13-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տերյան փողոցում գտնվող մի բարի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, 1972 թ. ծնված Արթուր Մ.-ին եւ 1983 թ. ծնված Հովհաննես Հ.-ին: Վերջիններս, նշված ժամին, նույն վայրում, հարվածել եւ հայհոյանքներ են տվել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գիշերը թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Տերյան փողոցում գտնվող «Բուրբոն» ակումբի մոտ: Մի խումբ երիտասարդներ վիճաբանության են բռնվել, միմյանց ծեծել ու հայհոյել: Սակայն ուշագրավն այն է, որ նրանց մեջ են եղել ակումբի անվտանգության աշխատակիցները, ովքեր նախատեսված են վիճաբանություններն ու միջադեպերը կանխելու համար: Սակայն շատ արագ ներքաշվել են կռվի մեջ եւ միայն ոստիկանների ժամանելուց հետո է իրավիճակը հանդարտվել: