Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է' Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

 

Այսօր նաև ոչ աշխատանքային օր է: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին' Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին' տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: