Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազամուղի կառուցումը (մեծ հաշվով այնքան էլ էական չէ, թե այն որ ուղղությամբ կշարունակվի Վրաստանից հետո՝ դեպի Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան) պետք է դառնա մեր արտաքին քաղաքական եւ տնտեսական առաջնահերթություններից մեկը:

 

 

Սա հնարավորություն կտա ոչ միայն թուլացնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, այլեւ Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից. գործոններ, որոնք հայ-վրացական հարաբերությունների խորացման հիմնական խոչընդոտն են:

 


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս հարցի կապակցությամբ բազմիցս քննարկումներ ունեցել ենք եւ այս նախագիծը ՔՊԿ արտաքին քաղաքականության «ոչ-ոչ» հայեցակարգի կարեւորագույն բաղադրիչներից է:

 

 

«Ոչ-ոչ»-ի առանցքային խնդիրն է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները առավելագույնս զերծ պահել աշխարհքաղաքական ազդեցությունից:

 

 

Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առանձնահատուկ նշանակություն, եւ մենք այդ հարաբերություններում պետք է կարողանանք առաջնորդվել բացառապես Հայաստանի ազգային շահերով, անկախ նրանից, թե ինչ խնդիր ունի ԱՄՆ-ն Իրանի հետ, կամ Ռուսաստանը՝ Վրաստանի հետ: