Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբը պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկին՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին և թիմի մյուս նորեկներին: Այս մասին հաղորդում է արաբական ակումբի թվիթերյան միկրոբլոգը:
Ասուլիսից հետո Մարկոսն «Ալ Ռաեդի» կազմում անցկացրել է առաջին մարզումը:
Ակումբը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հունվարի 28-ին «Ալ-Ռաեդն» առաջնության շրջանակներում ընդունելու է «Ալ-Շաբաբին»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ալ-Ռաեդուն» մեր ընտրանու կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կհասնի 450 հազար դոլարի: