Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցրի գործադուլավոր տաքսու վարորդներին, հաղորդում է Associated Press-ը:

 

Ֆրանսիայի հարյուրավոր տաքսու վարորդներ, որոնց միացել են բելգիացիներն ու իսպանացիները, արգելափակել են Փարիզի արևմուտքում գտնվող խաչմերուկը, ինչը հանգեցրել է երթևեկության դադարեցման:

 

Աշխատակիցները պահանջում են դադարեցնել Ֆրանսիայում Uber և նման առցանց ծառայությունների գործունեությունը: Նրանք դժգոհ են, որ չնայած մի շարք սահմանափակումների, երկրում շարունակում են գործել ընկերություներ, որոնք «վարորդով մեքենաների» տրամադրման առանց հատուկ լիցենզիայի ծառայություններ են մատուցում: