Թուրք զինվորականները տանկերից և հրետանուց կրակ են բացել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի վրա այն բանից հետո, երբ զինյալների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներից գնդակոծվել են թուրք զինվորականները:
Հայտնի է, որ գրոհայինների դիրքերի վրա կրակ է բացվել սահմանամերձ սիրիական Ջարաբլուս քաղաքից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»՝ հղում անելով DHA գործակալությանը:
Նախնական վարկածով՝ կրակի տակ են ընկել զինծառայողները, ովքեր զբաղված էին սահմանային տարածքների ականազերծմամբ: Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել է քաղաքապետարանի շենքը և Քարքամըշ քաղաքում մի քանի տներ: Փոխհրաձգությունը տևել է շուրջ 30 րոպե: