Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին «հետևանքներ են սպասվում», եթե այն շարունակի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտարարել է, որ ռուսական Սու-34-ը խախտել է երկրի օդային տարածքը, գրում է РЕН ТВ-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը խնդրել է հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Ռուսաստանի դեսպանին՝ պայմանավորված նրանով, որ ռուսական Սու-34-ը, իբր, խախտել է երկրի օդային տարածքը: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ այդ միջադեպը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ, հունվարի 29-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հաստատել է ՌԴ դեսպանի կանչը, սակայն, պատճառների մասին չեն տեղեկացրել: Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել թուրքական կողմի հայտարարությունը: