Եգիպտոսում «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 օդանավում ահաբեկչության կազմակերպմանը կարող են մեղսակից լինել Թուրքիայի «Գորշ գայլեր» ազգայնամոլ խմբավորման զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի հատուկ ծառայությունների աղբյուրների:

 

 

Ինչպես նշում է հրատարակությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Թուրք գայլերը» Եգիպտոսում գործում են 1960-ական թվականների վերջից: Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը», մասնավորապես, Ալպարսլան Չելիկն է սպանել խփված Սու-24 ռուսական ինքնաթիռի օդաչուին, որը դուրս էր նետվել ինքնաթիռից այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայում մրտական գործողությանը մասնակցած ինքնաթիռը: