«Հեռավոր մի գյուղում ֆիզկուլտուրայի դասատուն, որը անգլերենից գիտի ընդամենը չորս տառ, կամ միայն «հելո» բառը, կարող է դասավանդել անգլերեն: Կամ ասենք՝ ռազմագիտության դասատուն, որ օրվա մեջ մի անգամ եկեղեցու կողքով անցել է մի անգամ մոմ է վառել, եկեղեցու պատմություն է դասավանդում: Ես ուզում եմ, որ օրենքը չմնա մեռելածին, այլ սկսի գործել: Եթե բուհերը պետպատվեր հատկացնում են լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողներին, այսօր մտավախություն ունեմ, որ այդ տեղերը լրացվելու են պատահական կիսագրագետներով»: Այս մասին ԱԺ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում