Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը պահպանելու համար՝ տեղացի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «զեկուցել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատություն են արտահայտում պետության ղեկավարի, ինչպես նաև կառավարության քաղաքականության հասցեին:
Այսպիսով, Ըսպարտայի նահանգի մարզպետը պաշտոնապես խնդրել է իր ենթականերին, որպեսզի հաղորդեն կառավարությանը վիրավորելու դեպքերի մասին:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նման հրապարակումների դեմ, որոնց թիվն ուղիղ համեմատական է մեր երկրում ահաբեկչության աճող մակարդակին»,- ասված է տարածաշրջանի ղեկավարի ուղերձում: