Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Ի դեպ, այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ: