ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հարավկովկասյան տարածաշրջանի իրադրության քննարկման համատեքստում արծարծել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրադրությունը միջազգային բարդացած իրադրության, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի պետությունների համար անվտանգության ու կայունության սպառնալիքների համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: