«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ուկրաինան այն երկրներից Է, որի պատվիրակներից չորսը մասնակցել Էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին և կողմ Էին քվեարկել հակահայկական զեկույցներին։ Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաև մեր կողմից։
Բայց երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը։ Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետևյալ դիտարկումն Էր. «Հայկական պատվիրակությունը չպետք Է թույլ տար, որ այդ երկու բանաձևերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում։ Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք Էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ։ Երբ բանը բանից անցնում Է, դիվանագետներին մասնակից են դարձնում և ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։