Բոլորիս մոտ էլ երևի թե լինում է նման բան, երբ որևէ մեկին զանգում ենք և զգում, որ այդ մարդը միտումնավոր չի պատասխանում մեր զանգերին, և երևի թե բոլորս էլ նման պահերին գոնե ներքուստ նյարդայնանում ենք, թեկուզև աշխատում ենք դա ցույց չտալ: Դե ուրեմն հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ վիճակում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով օրերս հերթական անգամ է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հերթական անգամ Պուտինն Էրդողանի զանգին չի պատասխանել:

 

Եթե սովորական քաղաքացիների դեպքում դա կարելի է անտեսել, ապա պետությունների նախագահների դեպքում դա պետք է որ խիստ վիրավորական լինի արհամարհվածի համար, իսկ արհամարհվածը տվյալ դեպքում Էրդողանն է: Վերջինիս ջղաձգումներն ու սթրեսն այն աստիճանի են հասել, որ նա չի կարողացել զսպել իր կրքերը և հրապարակայնորեն արտահայտել է իր՝ «նեղված» լինելու մասին: Իհարկե, դա արել է իր մամուլի խոսնակի միջոցով, բայց դե դա էլ արդեն վկայում է այն մասին, որ Թուրքիայի նախագահի հետույքը, մեղմ ասած՝ մրմռում է:

 

Այսպիսի ելքը, իհարկե, սպասելի էր, ամեն անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրող հայտարարություններ անելիս և գործողություններ ձեռնարկելիս Էրդողանը գոնե պետք է հաշվի առներ, որ արդյունքում արժանանալու է նման վերաբերմունքի: Եվ սա, կարծում եմ, դեռ սկիզբն է, դեռ Էրդողանի համար ոչ ցանկալի զարգացումներ են սպասվում, որովհետև որևէ պետության դեմ ելնելուց առաջ պետք է կարողանալ ճիշտ գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները և գլխից բարձր չթռչել: Էրդողանը խելամիտ չգտնվեց և հիմա այս ամենի տակից դուրս գալու խնդիր ունի: Հուսով եմ՝ չի կարողանա:

 

Կարեն Վարդանյան