Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Հերտա» - «Բորուսիա» հանդիպմանը ներկա է եղել Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Այն հարցին, թե արդյոք Տուխելը տեղյա՞կ է եղել, որ Ժոզե Մոուրինյուն հանդիպմանը տրիբունայում նստած է եղել Հանս Յոահիմ Վատցկեի կողքին, դորտմունդցիների գլխավոր մարզիչը պատասխանել է.
«Չեմ իմացել այդ մասին, ընդհանուր առմամբ՝ դա վատ է (ծիծաղում է): Եթե անկեղծ՝ իմացել եմ այդ մասին, և ամեն ինչ կարգին է: Եթե նա հաջորդ շաբաթ ինձ պաշտոնանկ անի, այդ դա նորմալ չի լինի»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: