Հիանալի խաղ էր, լարված՝ ինչպես և ակնկալում էինք: Այս մասին Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Շտուտգարտի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Հիանալի խաղ էր, լարված՝ ինչպես և ակնկալում էինք: Առաջին խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը և կարողացանք սկզբնամասում խանգարել մրցակցի հակագրոհները: Ընդմիջումից հետո մրցակցին մի քանի հնարավորություն տվեցինք: Կարող էինք երրորդ գոլն ավելի շուտ խփել, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանները՝ թիմը գրեթե կատարյալ խաղ ցույց տվեց»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: