Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան», ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության է հասել «Շտուտգարտի» նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հանդիպմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ:
Ստորև կարող եք տեսնել Մխիթարյանի խաղն այդ դիմակայությունում: