armnoc.am Ծաղկաձորում մեկնարկում է լեռանադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Փետրվարի 15-18-ը կայանալիք առաջնությանը կմասնակցեն 50 մարզիկ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից: Առաջնությունն անցկացվելու է Ծաղկաձորի լեռադահուկային կենտրոնում:

«Սա մեզ համար հիմք կլինի գնահատելու մարզիչների աշխատանքը և այդ կերպ կփորձենք ձևավորվել հավաքականները հաջորդ մրցաշրջանի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Միաժամանակ անցկացվում է նաև լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: