«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում Ստամբուլում «Ֆեներբահչեի» դեմ հանդիպման ավարտին ցույց է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով մարզաշապիկը՝ «Самый вежливый президент» գրառմամբ:
Հիշեցենենք, որ հանդիպումն ավարտվել է թուրքական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ռուսական ակումբը հավանաբար կպատժվի ՈՒԵՖԱ-ի կողմից, քանի որ կառույցը թույլ չի տալիս քաղաքական ակցիաներ խաղերի ժամանակ: