Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ օրեր առաջ Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու և թիկնապահների հետ ծեծկռտուք է կազմակերպել, որի ժամանակ թիկնապահները ծեծել են բռնցքամարտի հայտնի մարզիչ Գարիկ Բաղդասարյանին։ Ամբողջ լրատվական դաշտը ողողվեց թեմայի վերաբերյալ նյութերով, Վարդան Ղուկասյանը մեկը մյուսի հետևից լրատվականներով հերքում էր ոստիկանության տարածած հաղորդագրությունը՝ նշելով, որ նման դեպք տեղի չի ունեցել։
ԼՈՒՐԵՐ.com-ն էլ գրել էր, որ Գյումրիի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մարզիչը և Վարդան Ղուկասյանը ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ են, և նման միջադեպ չէր կարող տեղի ունենալ։ Այսօր արդեն մեր խմբագրություն մարզիչ Գարիկ Բաղդասարյանը նամակ է ուղարկել, որում պարզաբանում է կատարված և տարածված լուրերը։ Վերջինս նշում է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, քանի որ ինքը և Ղուկասյանների ընտանիքը շատ ջերմ հարաբերությունների մեջ են, Սպարտակ Ղուկասյանն իր մանկության ընկերն է, իսկ Վարդան Ղուկասյանն այն մարդն է, ով կանգնած է իր մեջքին։
Նամակն ամբողջությամբ՝ ստորև: