LifeNews-ը տեղեկանցում է, որ ՌԴ Կուրգանում 12-ամյա աղջիկը երեխա է ունեցել։ Անչափահաս աղջիկն անապահով ընտանիքից է, մայրը 7 երեխա ունի, որոնցից 3-ի նկատմամբ մայրական իրավունքներից զրկված է։ Երեխայի հղիության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու հոգի կասկածվում է նրան բռնաբարելու մեջ:

 

 

Նախքան երեխայի ծնվելը հիմնական կասկածյալներից մեկը աղջկա 20-ամյա եղբայրն էր, ում կալանավորել էին։ Սակայն երեխայի ծնվելուց հետո արված ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ երեխայի հայրը աղջկա 64-ամյա հարևանն է։ Մյուս հարևաններն էլ ասել են, որ 64-ամյա տղամարդը մեկ անգամ չէ, որ անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել անչափահաս աղջիկների նկատմամբ։ Այժմ աղջիկը նորածնի հետ սոցիալական կենտրոնում է, մասնագետներն աշխատում են նրա հետ՝ պարզելու համար, թե նա ունակ է երեխային խնամել, թե ոչ։

 

 

Այժմ ոստիկանները կարծում են, որ երեխային բռնաբարել են թե հարևանը, թե եղբայրը։ Վերջինն ազատ չի արձակվել, շարունակում է մնալ կալանավայրում։

 

 

Երկու տղամարդկանց էլ մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանց մեղքն ապացուցվի։