Արդեն մի քանի օր է, ինչ ամենուրեք շրջանառվում է այն հարցը, թե սիրիական ճգնաժամը հանգեցնում է պատերազմի, որը միմյանց հետ կբախի համաշխարհային տերությունները: Թուրքիան նույնպե՞ս ներգրավված կլինի այս պատերազմում:

 

 

Պատերազմի մասին զրույցները թափ են առել հատկապես Անկարայում ահաբեկչական հարձակումներից հետո: Թուրք առաջնորդները մեղադրում են Սիրիային (այսինքն Ասադի վարչակարգին) այդ ահաբեկչության մեջ և հայտարարում, որ Թուրքիան՝ միջադեպի համար պատասխանատու բոլոր անձանց դեմ կձեռնարկի առավել խիստ միջոցներ: Այս ամենը օրակարգում բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Թուրքիան կիրականացնի՞ ռազմական միջամտություն: Թուրքական զորքերը կմտնե՞ն Սիրիա»:

 

 

Ներխուժել դժվար չէ, սակայն...



Ակնհայտ է, որ Թուրքիան անպատասխան չի թողնի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, և թույլ չի տա Սիրիայի հյուսիսում «կարմիր գծի» խախտումը: Սակայն ինչպե՞ս:

 

 

Հեշտ է հարվածել «պատերազմի թմբուկներին», սակայն, նախ պետք է ուշադրություն դարձնել նրան, «ինչը տեղի չի ունենա»:

 

 

Թուրքական բանակը չի մտնի Սիրիա: Թուրք պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Թուրքիան ռազմական միջամտություն միայնակ չի կատարի: Թուրքիան գիտակցում է նման քայլի մեծ ռիսկերը:

 

Չպետք է մոռանալ, որ այժմ Ռուսաստանը ռազմական գերիշխանություն է ապահովել Սիրիայում: Նույնիսկ այնքանով, որ դրա խատճառով՝ թուրքական ինքնաթիռները՝ կոալիցիայի ինքնաթիռների հետ միասին չեն կարողանում մտնել Սիրիայի օդային տարածք:

 

 

Անկարան գտնում է, որ թուրքական բանակի մուտքը Սիրիա՝ կրում է Ռուսաստանի հետ բախման վտանգը: Բացի այդ, «մուտք գործել կարող է հեշտ լինել, իսկ ելքը՝ դժվար» գաղափարը զգալիորեն գերիշխում է անցկացվող վերլուծություններում:

 

 

Ինչ վերաբերում է կոալիցիայի գործընկերների հետ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությանը, չնայած նրան, որ Անկարան կարծես թե կողմ է դրան, անկեղծ ասած, իր դաշնակիցների, մասնավորապես ԱՄՆ-ի մոտ,  նման մտադրություն չկա...

 

 

Հետևաբար, Սիրիայում պատերազմի հավանականությունը այդ բառի դասական իմաստով, որին կմասնակցի նաև Թուրքիան, շատ ցածր է: