Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՄԻՊ ընտրեց ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանին։

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Ազգային ժողովում իր երդումից հետո Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհապաղ սկսելու է իրականացնել իր բոլոր լիազորությունները։ Կոնկրետ հարցերի համար, եթե ես ժամ ասեմ կամ օր, գնահատական տամ, սխալ կլինի և կոռեկտ չի լինի»,- ասաց Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալման մասին։


Հարցին, թե ըստ իրեն՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, Թաթոյանն ասաց. «ՄԻՊ օրենքի համաձայն՝ կա հատուկ ընթացակարգ, երբ ՄԻՊ-ը հնարավորություն ունի որևէ հայտարարություն անելու, դա պետք է համապատասխան պրոցես անցնի, պարզաբանումներ տան ենթադրյալ խախտումներ թույլ տված մարմինները, հստակ նայել, դեպքն ուսումնասիրել և նոր գնահատական տալ։ Ես այս պահին կանխակալ դատողություններ չեմ կարող անել, որովհետև պետք է ուսումնասիրեմ»:

 

Հարցին, թե իր անձի նկատմամբ քննադատությունները որևէ «նստվածք» թողե՞լ են, ասաց. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ, բացառված է որևէ նստվածք։ Այն, ինչ ես հայտարարել եմ իմ ելույթներում, դա այն է, ինչ ես մտածում եմ, այնպես չէ, որ ես մի բան մտածում եմ, այլ բան հայտարարում»: