ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության Egov.am կայքում:
Սերգեյ Լոքյանը Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդին է: