Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացնում են հայկական արտադրության զվարճալի ընտանեկան կատակերգություն, որն անտարբեր չի թողնի և ոչ մեկին:

 

Հումորային և արկածային այս ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Սակայն, մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր իսկ սեփական հարսանիքից փախած հարսնացուն:

 

«Փախիր կամ ամուսնացիր». այսպես էն անվանել կատակերգությունը ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը:

 

Մարտի 3-ից «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

 

Գլխավոր դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Իվետա Մուկուչյան
Ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
Սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան
Մոնտաժող՝ Ռազմիկ Մարգարյան
Օպերատոր՝ Արթուր Ուստյան
Կոմպոզիտոր՝ Տիգրան Գրիգորյան


Մաղթում ենք բոլորին ուրախ դիտում և երաշխավորում ենք, որ ոչ մի կինոդիտող չի խուսափի բարձր տրամադրությունից և հաճելի տպավորություններից: