Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» և առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: Հաշիվը բացվեց միայն 66' րոպեին. աչքի ընկավ Կինգսլի Կոմանը: 74' րոպեին Ֆրանկ Ռիբերիի փոխանցումից հետո մյունխենցիների գոլային առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին:

Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը` միավորների քանակը հասցնելով 62-ի: