Մարտի 1-ին՝ ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 52-րդ բնակարանում (պատկանում է Ա. Պ.-ին):
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ բնակարանի սեփականատերն ասաց, որ կրակը բռնկվել է անզգուշության հետևանքով, պատշգամբում այրվել են կենցաղային իրեր՝ 4 քմ, 1 պատուհան՝ մասամբ: