Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով օգնելու՝ երիտասարդների կազմակերպած մարաթոնին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց 2 բնակարան։ Բնակարանները մասնակի կահավորված են։ Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

 

Հիշեցնենք, որ Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու դժվար, բայց իրագործելի նպատակի շուրջ համախմբվել են շատերը։ «SOS Գյումրի» թիմի և մասնավորապես Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ այս նպատակով սկսվել է նաև բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր: Օրեր առաջ էլ Տիգրան Համասյանը համերգով հանդես եկավ Գյումրիի տնակային թաղամասերից մեկում։ Ընդհանուր առմամբ արդեն հավաքվել է 60 000 ԱՄՆ դոլար: