ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարտի 1-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ից մինչև ժամը 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Մ. Սարգսյանն ինքնասպանություն է գործել:
Նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել խցի սանհանգույցում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել երկաթե ամրանից սպորտային հագուստի գոտիով կախվելու միջոցով:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ' հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։