Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն այսօր ժամանել է Հայաստան:
Մարզիկը մարտի 5-ին Երևանում կմասնակցի «Սառույցի թագավորները» շոուին:
«Կներկայացնենք բարձրակարգ շոու: Մի քանի տարի առաջ Երևանում ելույթ եմ ունեցել, երկու շոու ենք ունեցել, որոնք մեծ հաջողությամբ են անցել: Արդեն ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Շուտով մարտի 8-ն է, և այս շոուն շատ լավ նվեր է կանանց համար: Հայաստանում նոր հարթակ է բացվել, ինչը հրաշալի է: Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ օգնել, բերել մարզիկների, կազմակերպել վարպետության դասեր, սեմինարներ, հավաքներ: Կարծում եմ, որ այս նոր հարթակի շնորհիվ մոտ ապագայում մարզիկներ կունենաք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվգենի Պլյուշչենկոն:
Մարտի 5-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե շոուին, բացի Եվգենի Պլյուշչենկոյից, կմասնակցի նաև երգիչ Դիմա Բիլանը: